ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Հասմիկ Պապյան. Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի...

Հասմիկ Պապյան. Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի...
16.10.2017 | 22:54

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ, ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ և Կոնրադի ճանապարհները բաժանվեցին:
Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝ մնաց ինձ օտար: Իսկ օտարի հետ չեն ծերանում…


Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի...
Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից:
Ավելացնելու ոչինչ չունեմ»։

Դիտվել է՝ 10007

Մեկնաբանություններ